Նախկին «Միկա» մարզահամալիրում մեկնարկել է Հայաստանի ծանրամարտի առաջնությունը:
Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ է, որ մրցաշարը չի կայացել Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան փոխել է առաջնության անցկացման վայրը։
«Միկա»-ում առաջինը պայքարի մեջ են մտել կանայք ու չեմպիոններ են դարձել Քրիստինե Բաբայանը (48 կգ), Իզաբելլա Յայլյանը (53 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Նատալյա Սարգսյանը (63 կգ), Մերի Միսակյանը (69 կգ), Աննա Ամրոյանը (77 կգ) եւ Էմմա Պողոսյանը (86 կգ), հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:




















