Մարզիկների կյանքում լինում են հաղթանակներ, որոնք վճռական են դառնում ու կանխորոշում հետագա ողջ կարիերան:
Այդպես է եղել նաեւ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի հետ:
Mediamax Sport-ի «Անմոռանալի հաղթանակ» շարքում հունահռոմեական ոճի ըմբիշը պատմում է իր ամենակարեւոր հաղթանակի մասին:
Նշանակալի ու մեծ հաղթանակներ շատ եմ ունեցել, սակայն որոշիչ ու բախտորոշ համարում եմ 2009 թվականի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը: Այն ինձ համար ճակատագրական էր, եթե մեդալ չնվաճեի, գուցե, մտածեի սպորտային կարիերաս ավարտելու ու գիտությամբ զբաղվեու մասին:
Մանկությանս ընկերը՝ Խոսրով Մելիքյանն, այդ ժամանակ մեկնել էր ԱՄՆ: Մենք միասին էինք ընդգկվել հավաքականում ու իրար հետ սկսել մեր քայլերն անել, չէի պատկերացնում առանց նրա ինչ եմ անելու:
2008-ի Օլիմպիական խաղերից ձեռնունայն էի վերադարձել ու չէի կողմնորոշվում ինչ անել: Բայց Եվրոպայի առաջնությունում այնպիսի փայլուն հաղթանակ եղավ, որ կասկածի տեղիք չտվեց:
Արդեն կողմնորոշվեցի, թե ինչով եմ ցանկանում զբաղվել: Հասկացա, որ առաջնայինը պետք է սպորտը լինի, իսկ գիտությամբ զբաղվելու համար երբեք էլ ուշ չէ:
Արսեն Ջուլֆալակյանի հետ հաղթանակը վերհիշել է Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: