Հուլիս 18, 2025
exclusive
10539 դիտում

«Ռուբեն Հայրապետյանն օգնեց մեզ, ինչպես ուրիշ ոչ ոք»,- ասել է Կարապետ Միքայելյանի կինը


ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը

Լուսանկարը` Photolure

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Կարապետ Միքայելյանը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Կարապետ Միքայելյանը

Լուսանկարը` http://www.sports.ru


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Կարապետ Միքայելյանի կինը` Սվետլանա Բոլեեւան, ասել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի /ՀՖՖ/ նախագահ Ռուբեն Հայրապետյանն «օգնեց մեզ, ինչպես ուրիշ ոչ ոք»:

Հոկտեմբերի վերջին տեղեկություն էր տարածվել, որ Կարապետ Միքայելյանը սրտի շտապ վիրահատության եւ օգնության կարիք ունի:

Այսօր Մեդիամաքսի հետ հարցազրույցում ֆուտբոլիստի կինն ասել է, որ Կարապետ Միքայելյանի ախտորոշումը հաստատվել է, եւ նրան կվիրահատեն:

Նա ասել է, որ Հայաստանի հավաքականի նախկին խաղացողը հաշվառման մեջ է եւ անհրաժեշտ անալիզներ է հանձնում Բակուլեւի անվան սրտանոթային վիրահատության գիտական կենտրոնում:

Սվետլանա Բոլեեւան Մեդիամաքսի հետ զրույցում հաստատել է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը միջոցներ է փոխանցել իրենց բանկային հաշվին:

«Նա շատ օգնեց մեզ: Օգնեց, ինչպես ուրիշ ոչ ոք: Անչափ երախտապարտ եմ նրան»,- ասել է Կարապետ Միքայելյանի կինը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին