Դեկտեմբեր 23, 2024
exclusive
91556 դիտում

Թիավարության խնդիրներն ու մասնագետների նվիրված աշխատանքը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր երկրում կան մարզաձեւեր, որոնց ներկայացուցիչները տքնաջան աշխատանքներ են տանում, փորձում են ոչ բավարար միջոցներով որքան հնարավոր է շատ միջոցառումներ կազմակերպել ու տարբեր երեխաների ներգրավել: Սակայն քչերը գիտեն այդ ամենի մասին:

Հայկական ազգային կանոեի ֆեդերացիան փորձում է շտկել այդ բացն ու ոչ միայն շատացնել մարզիկների թիվը, այլեւ բարելավել մարզումային պայմանները:

Mediamax Sport-ը հաճույքով մեկ օր է անցկացրել հայ թիավարորղների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին, ձգտումներին ու ցանկություններին: «Սպորտի հակառակ կողմը» շարքում այս անգամ անդրադարձել ենք թագավորական մարզաձեւերից մեկին՝ թիավարությանը:

Թիմային աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել հաջողությունների

Մայրաքաղաքի թիավարողների «դարբնոցը» Երեւանյան լճում է: Մեր այցելության օրը թիավարության դպրոցում իսկական եռուզեր էր. մարզիչներն ու մարզիկները, դպրոցի տնօրենն ու ֆեդերացիայի նախագահը, բոլորը մասնակցում էին շաբաթօրյակի: Այդ տարածքը պատրաստվում են ամբողջովին վերափոխել, գեղեցկացնել, դարձնել հարմարավետ ու շատերի համար գրավիչ:

«Մենք բոլորս թիմային աշխատանք ենք կատարում: Այստեղ ոչ մի հարմարություն չկա, այդ պատճառով էլ որոշեցինք սկսել ամենատարրականից՝ համընդհանուր ուժերով բազան բերել մինիմալ վիճակի»,- այսպես սկսեց զրույցը կանոեի ֆեդերացիայի նախագահ Արթուր Մարտիրոսյանը, որը վերջերս է ընտրվել այդ պաշտոնում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Լեւոն Վահրադյանի խոսքով, նախկին նախագահ Լեւոն Ղազարյանը շինարարության հետ կապված աշխատանքներ սկսել էր տանել. «Ցավոք, նա շուտ հեռացավ կյանքից ու սկսած գործն էլ կիսատ մնաց: Հիմա մեր նոր նախագահը լի է վճռականությամբ, ու հուսով ենք, որ հաջողություններ կունենանք»:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար ու ակադեմիական թիավարության գլխավոր մարզիչ Վարդան Ադամյանի խոսքով, Երեւանի թիավարության դպրոցում մոտավորապես 200 մարզիկ կա, թիավարողներ կան նաեւ Հրազդանում, Ապագա գյուղում, Սեւանում:

«Մեր նախագահի առաջարկությամբ ցանկանում ենք մարզումային պայմաններ ստեղծել Զովաշենում: Այնտեղ ջարային հարմար տարածք կա, հիմա քննարկում ենք այս հարցը ու մոտ ժամանակներս կդիմենք պատկան մարմիններին»,- ասաց Ադամյանը:

«Երեւանյան լիճը շատ կարճ է՝ մոտ 1000 մետր, իսկ մրցումների ժամանակ ամենաքիչը 2 կիլոմետր պետք է քշել: Սա է նաեւ պատճառը, որ մեր թիավարողները միջազգային մրցաշարերի ժամանակ շուտ հոգնում են: Զովաշենի լիճը 2,5 կմ է, ցանկանում ենք թույլտվություն ստանալ, որ գոնե շաբաթը 1-2 անգամ կարողանանք այնտեղ մարզվել»,- ավելացրեց ֆեդերացիայի նախագահը:

Պարզվում է, որ թիավարողները միշտ խնդիրներ են ունենում ջրի հետ կապված: Տարիներ առաջ Երեւանյան լիճը դատարկում էին, ինչի պատճառով էլ նրանք չէին կարողանում 4-5 ամիս մարզվել: Սակայն արդեն երեք տարի է այս խնդիրը չկա: Սեւանա լճում եւս մարզումներ լինում են, սակայն միայն բայդարկա ձեւում, իսկ ակադեմիական թիավարություն այստեղ հնարավոր չէ, քանի որ այն հանգիստ ջուր է պահանջում, ու նույնիսկ թեթեւ քամին խանգարում է:

7 տարվա վաղեմության նավակներ, 9 մլն դրամ ու համագործակցության ծրագիր

Թիավարությունն այն մարզաձեւերից է, որը բացի մարզումային լավ պայմաններից պահանջում է նաեւ համապատասխան գույք: Այսօր Հայաստանում կահույքի պակաս շատ կա, ու մեր զրուցակիցները խոստովանում են, որ մրցումների ժամանակ մարզիկները նավակը հանձնում են, որը վերցնում է մյուսը ու հիմա էլ ինքը ելույթ ունենում:

«Ակադեմիական թիավարության նավակ գնել ենք 7 տարի առաջ, բայդարկա՝ 5 տարի առաջ: Եվրոպայում ամեն քշելուց հետո նավակը համարվում է հին, իսկ մենք 10-12 տարի օգտագործում ենք»,- համեմատեց Վարդան Ադամյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Լեւոն Վահրադյանն էլ ավելացրեց, որ իրենք ցանկանում են գույքային առումով համագործակցել միջազգային ֆեդերացիայի հետ:

«Միջազգային ֆեդերացիան թույլ զարգացած երկրներին նավակներով ու թիակներով օգնում է: Հիմա մենք զարգացման ծրագիր ենք մշակում ու կփորձենք 1-2 տարում համագործակցության նոր հորիզոններ գտնել ու հասնել հաջողության»,- ասաց Վահրադյանը:

Հայկական ազգային կանոեի ֆեդերացիան պետական բյուջեից տարեկան ստանում է 9 մլն դրամ, որը օգտագործվում է Հայաստանում 10-12 մրցումներ կազմակերպելու եւ Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին մասնակցելու վրա:

«Մենք իրոք օգնության կարիք ունենք: Հայաստանում շատ քիչ մարդիկ են տեղյակ մեր ֆեդերացիայի մասին, պետք է այս բացթողումը եւս վերացնենք, պետք է այնպես աշխատենք, որ մարզաձեւն ուժեղանա ու նրանով սկսեն հետաքրքրվել շատերը: Մարզաձեւը շատ լավն է, ես էլ առաջին անգամ նավակ նստեցի ու միանգամից սիրահարվեցի»,- նշեց ֆեդերացիայի նախագահը:

Նա փաստեց, որ մարզաձեւը մեծ ներդրումներ է պահանջում. նավակները, թիակները, դրանց տեղափոխումը  մեծ մեքենաներով շատ գումարներ են պահանջում: Ծախսը շատ է, իսկ պետական աջակցությունը չի բավարարում, մանավանդ, լավ արդյունք ցույց տալու համար:

Բանակային խնդիրներ ու մարզչական աշխատանք  

Միջազգային ասպարեզում թիավարողներին խանգարում է եւս մեկ փաստ: Հայաստանում այս մարզաձեւով պարապում են մինչեւ 18 տարեկանը, ապա տղաները մեկնում են բանակ, իսկ վերադառնալով՝ քչերն են շարունակում մարզվել: Ֆեդերացիան գումար չունի, որպեսզի աշխատավարձ վճարի, ու թիավարողներն անցնում են այլ աշխատանքի:

Այս ամառային հավաքի ընթացքում արդեն չորս տղաներ, ովքեր թիմի առաջին համարներն էին ու կարող էին մեկնել Աշխարհի առաջնություն, արդեն զորակոչվել են բանակ:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Բանակից հետո վերադարձածներին փորձում ենք մարզչական աշխատանքում ներգրավվել, բայց դրան զուգահեռ նրանք նաեւ մնում են որպես մարզիկ: Այսպես նրանք եւ երեխաների հետ են աշխատում, եւ իրենք են մարզվում, եւ աշխատավարձ են ստանում: Այսօրվա դրությամբ արդեն 4-5 երիտասարդ մարզիչներ ունենք»,- նշեց Լեւոն Վահրադյանը:

Ակադեմիական թիավարության հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Ադամյանի խոսքով, սեմինարներ միջազգային ֆեդերացիան կազմակերպում է, բայց քանի որ ֆինանսապես իրենք տուժում են, չեն կարողանում շատ տեղեր մեկնել: Նոր նախագահն առաջարկել է, որ երիտասարդ մարզիչները ներգրավվեն ու մասնակցեն տարբեր պարապմուքների, ու մոտ ժամանակներս արդեն կսկսեն աշխատել այդ ուղղությամբ:

«Ինքնաթիռի տոմսերով մեզ Օլիմպիական կոմիտեն ու սպորտի նախարարությունն են օգնում, իսկ հավաքներ, ցավոք, չենք կարողանում շատ անել: Լավ արդյունք ունենալու համար պետք է տարեկան 150-180 օր հավաք ունենանք, մրցաշարերի մասնակցենք:  Չնայած այսպիսի սուղ պայմաններին, մեր մարզիչները շատ մեծ ծավալի աշխատանք են անում, որքան հնարավոր է մոտիվացնում են իրենց սաներին ու ձգտում լավագույն արդյունքների»,- ընդգծեց Լեւոն Վահրադյանը:

Մեր զրուցակցիները նշեցին նաեւ, մրցում պետք է մեկնել առնվազն 5 օր առաջ, որպեսզի թիավարողները ջրին սովորեն, իսկ հայ մարզիկները մրցավայր են մեկնում 1-2 օր առաջ, անտեղյակ նստում են նավակն ու մրցման ժամանակ դժվարանում:

Որպես վերջաբան

Ահա այսպիսի խնդիրներ ունի կանոեի ֆեդերացիան, որոնցից որոշները լուծելի են, իսկ որոշներն էլ բավականաչափ գումար չլինելու պատճառով, առայժմ անհաղթահարելի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս մարդկանց հետ զրուցելուց հետո մի բան պարզ դարձավ, որ նրանք լի են աշխատելու ու թիավարությունը մեր երկրում զարգացնելու մեծ ցանկությամբ ու դրա համար ներ են դրել ողջ ուժերը: Հուսանք, որ որոշ ժամանակ անց Երեւանյան լճի տարածքում իրոք կլինի հիանալի վայր, որը, ինչպես ցանկանում են կանոեի ֆեդերացիայում, նման կլինի թագավորական մարզաձեւի կենտրոններից մեկին՝ Անգլիային:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին