Այս շաբաթվա բոլոր մտքերն ընտրել ենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների հաղթողներից։
Գավաթը վիճարկելու են «Ինտեր»-ը եւ ՊՍԺ-ն։ Եզրափակիչը կայանալու է մայիսի 31-ին Մյունխենի «Ալյանս Արենա» ստադիոնում։
Սիմոնե Ինձագի

Լուսանկարը` FC Inter
«Ծափահարում եմ իմ տղաներին, ովքեր երկու հիանալի հանդիպում անցկացրին։ Երջանիկ եմ լինել նրանց մարզիչը։ Լավ է, որ նրանք հաջողությունը տոնեցին հենց տնային ստադիոնում»։
«Ինտեր»-«Բարսելոնա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը դարպասապահ Յան Զոմերն է

Լուսանկարը` FC Inter
«Անհավանական խաղ էր։ Հպարտանում եմ մեր թիմով, որը գրեթե դուրս էր մնացել մրցաշարից, բայց կարողացավ վերադառնալ։ Եզրափակիչ դուրս գալը շատ մեծ բան է, որն ամեն օր չի պատահում»։
Հենրիխ Մխիթարյան

Լուսանկարը` FC Inter
«Հաղթանակի համար տվեցինք ամեն ինչ ու մինչեւ վերջ հավատում էինք մեզ: Զգացողություններս անբացատրելի են: Իտալիայի սիրտը բաբախում է սեւ ու կապույտ գույներով»:
Լուիս Էնրիկե

Լուսանկարը` PSG
«Երեք տարվա մեջ սա երկրորդ եզրափակիչն է։ Մենք պատրաստ ենք դրան։ Բոլորն են ցանկանում հաղթել Չեմպիոնների լիգայում, մենք եւս բացառություն չենք։ Հիանալի երեկո ստացվեց, բայց ամեն ինչ առջեւում է»։
ՊՍԺ-«Արսենալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Աշրաֆ Հաքիմի

Լուսանկարը` PSG
«Էնրիկեն անհավանական աշխատանք է կատարել։ Նա ֆանտաստիկ թիմ է ստեղծել, իսկ նման բանի հասնելու համար մեծ ջանք է պետք։ Նա իր գործի վարպետն է»։
Ջանլուիջի Դոնարումա

Լուսանկարը` PSG
«Կիլիան Մբապեի հեռանալուց հետո մեր մտածելակերպը փոխվել է: Կիլիանի պակասը զգում ենք, նա աշխարհի լավագույն խաղացողներից է ու հիանալի ընկեր: Բայց առանց նրա ՊՍԺ-ն ավելի է համախմբվել ու միասին լավ ենք գործում»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: