Մայիս 10, 2025
246 դիտում

Պեպ Գվարդիոլան ու Կրիստինա Սեռռան վերամիավորվել են


Լուսանկարը` Sky News


«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ու նրա կինը՝ Կրիստինա Սեռռան, վերամիավորման ճանապարհին են:


Իսպանական ԶԼՄ-ը գրում են, որ Սուրբ Զատկի տոներին Գվարդիոլան վերադարձել է Բարսելոնա ու այդ օրերին եղել կնոջ հետ:

Ամուսինները գիշերն անցկացրել են իրենց շքեղ ամառանոցում, իսկ հաջորդ օրն արդեն կրել են ամուսնական մատանիները:

Ավելի վաղ The Sun-ը հայտնել էր, որ Գվարդիոլան մի քանի շաբաթ առաջ գաղտնի ժամանել էր Բարսելոնա ու կնոջ եւ փոքր դստեր հետ եղել: Նրանց միասին նկատել են Սեռռայի ընտանիքին պատկանող խանութում:

Նշվում է, որ վերամիավորման պատճառ է հանդիսացել Գվարդիոլայի տված խոստումը՝ այսուհետ նա ժամանակ է գտնելու եւ Բարսելոնայում ընտանիքի հետ է լինելու:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին