Հունվար 22, 2026
103 դիտում

Բելառուսական ԶԼՄ-ը գրում են, որ իրենց երկրի հավաքականը կմրցի Հայաստանի ընտրանու հետ


Լուսանկարը` ՀՖՖ


Բելառուսական լրատվամիջոցները հայտնում են, որ իրենց երկրի ազգային հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Հայաստանի ընտրանու հետ։

Նշվում է, որ խաղը կկայանա մարտի 29-ին Հայաստանում։ Ազգային ֆեդերացիաները պաշտոնական հաղորդագրություն դեռ չեն տարածել։  

Մարտին լինելու է միջազգային դադար եւ եվրոպական գոտու այն հավաքականները, որոնք իրավունք են նվաճել Աշխարհի առաջնության խմբային փուլ դուրս գալու համար, կսկսեն պայքարը։ Հավաքականները, որոնք չունեն նման հնարավորություն, կանցկացնեն ընկերական հանդիպումներ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին