Այսօր Հայաստանի ֆուտզալի հավաքականը մեկնարկելու է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում:
Լիտվայում կայանալիք մրցաշարում հայ մարզիկները Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին պայքարելու են Ուկրաինայի ընտրանու հետ:
ԵԱ-ում Հայաստանի ընտրանու հայտացուցակում ընդգրկված են Ալբերտ Աղաջանովը, Սուրեն Ղազարյանը, Էմին Ղարաբեկյանցը, Վլադիմիր Սանոսյանը, Արթուր Մելքոնյանը, Դենիս Նեւեդրովը, Նիկիտա Խռոմիխը, Գարեգին Մաշումյանը, Համլետ Մանուկյանը, Միհրան Դերմենջյանը, Սարգիս Մարգարյանը, Արսենի Պետրոսյանը, Աղասի Եղիազարյանը, Միքայել Ղանդիլյանն ու Արսեն Պետրոսովը, հայտնում է ՀՖՖ-ն:
Հունվարի 25-ին Ռուբեն Նազարեթյանի թիմի մրցակիցը կլինի Չեխիան (16:00), իսկ հունվարի 28-ին` Լիտվան (22:30)։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: