Ապրիլ 01, 2025
259 դիտում

Շաբաթվա բոլոր մտքերը Հայաստան-Վրաստան հանդիպման մասին են


Լուսանկարը` ՀՖՖ

Լուսանկարը` ՀՖՖ

Լուսանկարը` ՀՖՖ

Լուսանկարը` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Լուսանկարը` ՀՖՖ


Այս շաբաթվա հիմնական խոսակցությունները եւ քննարկումներն Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Հայաստանի ու Վրաստանի (1:9) հավաքականների շուրջ են եղել: Առանձնացրել ենք երկու երկրների ներկայացուցիչների կարծիքներն ու ներողութունները:

Արմեն Մելիքբեկյան

«Խնդիրները ներսում կլուծենք եւ հունիսին կներկայանանք միանգամայն այլ վիճակում։ Կփորձենք ամեն ինչ անել, որ կազմ ու պատրաստ, բավական մարտունակ թիմով ներկայանանք Աշխարհի առաջնության ընտրական փուլին:

Լուսանկարը` ՀՖՖ


Վարազդատ Հարոյան

Հույս ունեմ քանի դեռ հավաքականում եմ, նման պարտություններ էլ չեն լինի:

Հրանտ-Լեոն Ռանոս

Ինձ ճանաչողները գիտեն, որ Հայաստանը ներկայացնելն ինձ համար մեծագույն պատիվ է: Չկա ավելի լավ բան, քան խաղալ իմ երկրի համար, ու այդպես էլ կլինի միշտ:

Լուսանկարը` ՀՖՖ


Ջոն վան'տ Սխիպ

Հասկանում ենք, որ մարդիկ արագ արդյունք են ցանկանում, բայց ժամանակ է հարկավոր։ Այս թիմը եւս, իսկապես, աճելու համար ժամանակի կարիք ունի:

Լուսանկարը` ՀՖՖ


Լեւան Կոբիաշվիլի

Միանգամայն անընդունելի արարքով վիրավորեցինք հյուրերի երկրպագուներին եւ միաժամանակ թույլ չտվեցինք մեր հավաքականին հաղթանակը տոնել հավատարիմ երկրպագուների հետ:

Լուսանկարը` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա


Խվիչա Կվարացխելիա

Հայաստանի հավաքականը լավ է խաղում եւ զարգանում, հուսամ՝ ապագայում ավելի շատ հնարավորություններ կունենա: Իսկ մեզ համար այս գլուխն ավարտվեց: Հպարտ եմ իմ թիմով ու շնորհակալ եմ երկրպագուներից աջակցության համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին