Կատալոնիայի Գերագույն դատարանը չեղյալ է համարել Դանի Ալվեսի չորսուկես տարվա ազատազրկման դատավճիռը՝ պատճառաբանելով սեռական ոտնձգության մեղադրանքը հաստատող բավարար ապացույցների բացակայությունը։
«Բարսելոնա»-ի եւ Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպանն ավելի վաղ դատապարտվել էր ազատազրկման՝ մեղադրվելով Բարսելոնայի գիշերային ակումբներից մեկի զուգարանում 23-ամյա կնոջը բռնաբարելու համար: Դեպքը տեղի էր ունեցել 2022 թվականին։
Ամեն դեպքում Ալվեսի պաշտպանները շարունակել են պայքարել նրա արդարացման համար եւ հասել նրան, որ Գերագույն դատարանի վերաքննիչ պալատը որոշումը փոխել է ի նպաստ Ալվեսի։ Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ դատարանը գտել է, որ «բավարար ապացույցներ չկան»: Նշվում է նաեւ, որ որոշումը կարող է բողոքարկվել։




















