«Ինտեր»-ի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Մատեո Դարմիանն ու Խոսեպ Մարտինեսը ներկա են եղել իրենց պաշտոնական հովանավոր Canali-ի խանութում տեղի ունեցած միջոցառմանը:
«Ինտեր»-ի ֆուտբոլիստները բարձր տրամադրությամբ ու շատ նորաձեւ լուսանկարվել են բրենդի հագուստով:
«Խաղադաշտից դեպի բուտիկ, ոճային աստղերը»,- այսպես է ակումբը ներկայացրել միջոցառումը:
Canali-ի ու «Ինտեր»-ի համագործակցությունը շարունակվում է արդեն 3-րդ տարին, վերջերս այն ներկայացրել է ակումբի 2024-2025 մրցաշրջանի բացառիկ հավաքածուն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: