Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան տարբերվող կերպով է ներկայացրել ձմեռային մարզաձեւերի ակադեմիայի ծրագրի շնորհանդեսը:
Կին դահուկորդները`Ֆենյա Գալստյանը, Անահիտ Մարգարյանը, Կատյա Գալստյանը, Մարգարիտա Կարապետյանը եւ Սուսաննա Սարգսյանը, հայկական տարազներ են կրել, ապա նաեւ սահք ունեցել:
Մանրամասները Mediamax Sport-ին հայտնել է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը. «Մոտ 1 ամիս առաջ շատ գեղեցիկ հոլովակ տեսանք, որում նորվեգացի դահուկորդներն իրենց ավանդական հագուստներն էին կրում: Այն շատ տարբերվող ու հետաքրքիր էր դիտվում։ Մեր հավաքականի գլխավոր մարզչի հետ քննարկում ունեցանք ու մեզ մոտ էլ գաղափար առաջացավ նմանատիպ բան անել: Հետաքրքիր ֆլեշմոբ ստացվեց, որը, կարծում եմ, ստացվել է»:

Լուսանկարը` Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիա
Սարգսյանն ավելացրել է, որ դահուկասպորտը խորն արմատներ եւ հարուստ ավանդույթներ ունի մեր տարածաշրջանում, այդ մասին վկայություններ են հանդիպում պատմիչ Թովմա Արծրունու մոտ: Ըստ նրա տեղեկությունների՝ առաջին դահուկորդները սասունցիներ են եղել, ահա թե ինչ է նա գրել այդ մասին.
«Երբ թշնամիները հարձակվում են իրենց երկրի վրա, լեռնականները միաբերան գալիս են իրենց իշխաններին օգնության, քանզի տիրասեր են։ Երկնքից վար թափվող անկայուն ձյան վրա ման գալու համար հնարել են փայտի կտորներ, որոնք չվանով օղակի պես ամրացնում են ոտքերի շուրջը եւ դյուրությամբ ընթանում ձյան՝ իբրեւ գետնի վրայով»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: