Դեկտեմբեր 11, 2024
2706 դիտում

37-ամյա Ջոկովիչի երկարակեցության գաղտնիքը․ Շրջանցելու համար դանդաղ վարեք


Լուսանկարը` Branislav Simonick/Vogue Adria

Լուսանկարը` Branislav Simonick/Vogue Adria

Լուսանկարը` Branislav Simonick/Vogue Adria

Լուսանկարը` Branislav Simonick/Vogue Adria

Լուսանկարը` Branislav Simonick/Vogue Adria

Լուսանկարը` Branislav Simonick/Vogue Adria

Լուսանկարը` Branislav Simonick/Vogue Adria


Մեր ժամանակների լավագույն մարզիկներից մեկը կարողանում է փայլել ոչ միայն թենիսում, այլեւ դրա սահմաններից դուրս։

Նովակ Ջոկովիչը սիրում է մասնակցել տարբեր միջոցառումների, նմանակել հայտնի մարդկանց, երգել ու պարել։ Նա բազմաթիվ անգամներ է հանդես եկել նաեւ մոդելի դերում, իսկ հերթականը նա արել է Vogue Adria-ի համար, որտեղ կրել է Lacoste-ի ռետրո հագուստ։

Ըստ հեղինակ Նենադ Ջանջատովիչի՝ Նովակ Ջոկովիչը մեծ ոգեւորությամբ է ընդունել ռետրո ոճում նկարահանման մասնակցելը եւ նշել, որ նախկինում նման բան չի արել։

Լուսանկարը` Branislav Simonick/Vogue Adria


«Նա այնքան թեթեւ էր ու բոլորի հետ ընկերական, որ նկարահանող խումբը հանգստություն զգաց։ Շատ հեշտությամբ հարմարվեց մեզ ու ոգեշնչված ստեղծած ռետրո կոնցեպտից՝ հանեց հեռախոսն ու երաժշտություն միացրեց։ Խոստովանում եմ, որ Նովակ Ջոկովիչին մի քանի ժամ որպես դիջեյ ունենալը հաճելի էր։ «Իմ սիրելի երգերը հնչեցնում եմ ձեզ համար։ Հաջորդը Ջոնի Նեշն է»,-ասաց նա։ Ապա նա վերցրեց Walkman-ը, դրեց ականջակալները եւ սկսեց պարել՝ տալով մեզ այն ամենը, ինչ ուզում էինք ստանալ այս նկարահանումից: Եվ նույնիսկ ավելին»:

Լուսանկարը` Branislav Simonick/Vogue Adria


37-ամյա սերբը բարձր մակարդակով հանդես գալն ու իրենից 20 տարով փոքր թենիսիստներին հաղթելը բացատրել է հետեւյալ կերպ․ «Հանգուցյալ պապս ասում էր․ «Շրջանցելու համար դանդաղ վարեք»»։

Ջոկովիչին Vogue Adria-ի խումբը ցանկացել է նկարահանել դեռ ամիսներ առաջ, սակայն վնասվածքի ու վիրահատության պատճառով այն հետաձգվել է։ Այս անգամ էլ նա նկարահանումը մի պահ դադարեցրել է, քանի որ վիրահատված ծնկի վրա պետք էր սառույց դնել։

«Մի անհանգստացեք, ես լավ եմ։ Սա լավագույն նկարահանումն է, որը երբևէ ունեցել եմ իմ կյանքում։ Երբեք ինձ նորաձեւության խորհրդանիշ չեմ համարել, բայց դուք ստիպեցիք ինձ այսօր այդպիսին լինել»,-ասել է նա:

Լուսանկարը` Branislav Simonick/Vogue Adria


«Նա արագ փոխվում է, մտնում հաջորդ կերպարի մեջ ու մեզ հետ մնում շատ ավելի երկար, քան նախապես պայմանավորվել էինք։ «Իմ երեխաներից սովորած լավագույն բանն այն է, որ հարկավոր է ապրել ներկայով»,-ասում է։ Բոլորս նկարահանման հրապարակում զգում էինք նրա ներկայությունը, ոգեւորությունը, անկեղծությունը»,-շարունակում է հեղինակը։

Երեւում է Ջոկովիչին այնքան է դուր եկել նկարահանումը, որ կիսվել է գաղտնիքով՝ կապված իր երեխաների հետ․ «Տարան ջութակ է նվագում, Ստեֆանը՝ կիթառ, իսկ ես՝ սաքսոֆոն։ Երբեմն մեր խմբի փորձերը ժամեր են տեւում, խոստովանում եմ, որ դա օրվա իմ ամենասիրելի պահն է։ Այո, մենք մեր գործիքները ճամփորդելիս վերցնում ենք հետներս։ Միգուցե իմ փոքր երաժշտական բենդի շնորհիվ եմ հաղթում ԱՄՆ բաց առաջնությունում կամ նվաճում 24-րդ Մեծ Սաղավարտը»,-ավելացրել է նա։

Լուսանկարը` Branislav Simonick/Vogue Adria


«Նկարահանումն ավարտելուց հետո ցտեսություն է ասում բոլորիս, իսկ դռան մոտ սպասում են ավելի քան 200 երեխաներ, ովքեր տեսել էին, թե ինչպես է Ջոկովիչը մտնում նկարահանման հրապարակ ու մի քանի ժամ սպասում էին նրա դուրս գալուն»,-եզրափակում է հեղինակը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին