Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը երկրորդ անգամ ծնողներ են դարձել։
Ծնվել է նրանց երկրորդ աղջիկը, որին անվանել են Ադիրա Ռիվեր Օհանյան։ Լուրը հայտնել են ծնողները, Սերենան գրել է «Բարի գալուստ իմ գեղեցիկ հրեշտակ»։
Իսկ Օհանյանն այսպես է ներկակացրել․ «Մեր տունը հեղեղված է սիրով, երջանկությամբ ու նորածին աղջնակով, երջանիկ ու առողջ մայրիկով։ Սերենա, դու ինձ տվել ես եւս մեկ անզուգական նվեր։ Երբեք չեմ մոռանա այն պահը, երբ Օլիմպիային ծանոթացրի իր փոքրիկ քրոջ հետ»։
Ուիլյամսի եւ Օհանյանի մեծ դուստր Օլիմպիան արդեն 5 տարեկան է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: