Այսօր Հայաստանի կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը:
Լուսանկարը` Կենտրոնական բանկ
Դիմերեսին Օլիմպիական չեմպիոնի օղակների եւ նժույգաթափի վրա կատարվող վարժությունների ոճավորված պատկերներն են: Դարձերեսին 2014 թվականին արված Շահինյանի կիսանդրին է, որի քանդակագործը Գերասիմ Շահվերդյանն է, իսկ ճարտարապետը՝ Սարգիս Սարդարյանը:
Հուշադրամի էսքիզների հեղինակներն են Էդուարդ Կուրղինյանն (դիմերես) ու Լուսինե Lալայանը (դարձերես): Այն հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: