Եվրոպայի կրկնակի եւ Աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը երկրորդ անգամ հայր է դարձել: Նրա ու Անահիտ Շեղունցի ընտանիքում ծնվել է 2-րդ դուստրը:
«Մինչեւ հիմա չեմ հավատում, որ շուտով չորսով կլինենք չորսով: Նոր մարդուկ կծնվի՝ նոր պահանջներով, բնավորությամբ ու հոգսերով կվերաիմաստավորի մեր կյանքը: Անհամբեր սպասում ենք քեզ, մեր ձագուկ»,- երեխայի ծնունդից օրեր առաջ գրել է Շեղունցը:
Նրանց առաջնեկը՝ Ալիսա, արդեն 4 տարեկան է:
Mediamax Sport-ի «Մի հարկի տակ» շարքում զույգը խոստովանել էր, որ ցանկանում է ամենաքիչը 4 երեխա ունենալ, սեփական տանն ապրել ու աղմկոտ առօրյայով ապրել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: