Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Օլիվյե Ժիրուն միացել է Հայաստանին ու մասնավորապես Արցախին օգնելու նախաձեռնությանը։
Փարիզում երեկ երեկոյան կայացել է «Nuit pour la Mission» միջոցառումը, որի ժամանակ հայտարարվել է, որ Ժիրուն աջակցում է ողջ աշխարհում ու հատկապես Արցախում հալածվող քրիստոնյաներին, ովքեր ավելի քան 6 ամիս է շրջափակման մեջ են Ադրբեջանի կողմից։
Ժիրուն աճուրդի է հանել 2022 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ կրած մարզաշապիկը, որով նա Անգլիայի դեմ խաղում 78-րդ րոպեին գոլի հեղինակ էր դարձել։
Վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվելու է «Portes Ouvertes»-ի գործընկեր «Espoir pour l’Arménie» կազմակերպությանը։
Կազմակերպությունների ներկայացուցիչներ Անն-Ֆլորենս Ռոշը եւ Ռենե Լեոնյանը շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին եւ Օլիվյե Ժիրուին մարդասիրության ու Հայաստանի կողքին լինելու համար, հայտնում է Nouvelles d'Arménie-ն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: