Հունվար 15, 2025
694 դիտում

Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց մեկանգամյա օգտագործման պլաստիկի


Լուսանկարը` https://www.rappler.com/


Փարիզ-2024-ի կազմկոմիտեն որոշել է Օլիմպիական խաղերն անցկացնել առանց մեկանգամյա օգտագործման պլաստիկի:

«Որոշել ենք Օլիմպիական խաղերն առաջին խոշոր միջազգային մրցաշարը դարձնել, որն առանց պլաստիկի կլինի»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Փարիզի քաղաքապետ Աննե Հիդալգոն:

Մրցումների դահլիճներ հանդիսականներին կթույլատրվի մտնել միայն առանց պլաստիկ շշերի:

Խաղերի հովանավոր Coca-Cola-ն կարտադրի բազմակի օգտագործման ապակե շշեր ու կտեղադրի մոտ 200 լիցքավորման սարքավորումներ:

«Պլաստիկ թափոնները շարունակում են սպառնալիք լինել ամբողջ մոլորակի համար: Տարեկան մոտ 14 հազ. կաթնասուններ եւ 1,4 մլն ծովային թռչուններ մահանում են դրանց պատճառով», - նշվում է Հիդալգոյի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին