Նոյեմբեր 15, 2024
1190 դիտում

Փարիզի Օլիմպիական խաղերի ճաշացանկում կլինի 500 կերակրատեսակ


Լուսանկարը` thestarimages.com


2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներկայացրել են ճաշացանկը, որով մարզիկները սնվելու են մրցումների ընթացքում:

Խոհարարները խոստացել են, որ այն լինելու է ուրախ, նրբահամ եւ առողջ, սակայն խաղերի ընթացքում գինի կամ այլ ալկոհոլ չի մատուցվելու:

Inside the Games-ը հայտնում է, որ Օլիմպիական ավանում հնարավոր կլինի համտեսել 500 ճաշատեսակ: Դրանք նախատեսված են լինելու տարատեսակ դիետաներ, սննդային սովորություններ ու կրոնական առանձնահատկություն ունեցող մարդկանց համար: Օրական կպատրաստվի մոտ 40 հազ. չափաբաժին սնունդ: Միաժամանակ ճաշարանում կարող է գտնվել 3500 հոգի:  

Օլիմպիական ավանում կգործի նաեւ ավանդական hացաբուլկեղենի բաժին, որտեղ կլինեն ֆրանսիական բագետներ, կրուասաններ ու այլ թխուկներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին