Կորոնավիրուսի տարածման տեմպերը ողջ աշխարհում չեն նվազում: Մարդիկ շարունակում են մնալ տներում ու սպասել այս ամենի ավարտին:
Իսկ այդ ընթցքում Mediamax Sport-ն իր ընթերցողներին առաջարկում է հիշել ժամանակները, երբ հանդիպում ու շփվում էինք մեր ընկերների հետ:
Այս անգամ դա կանենք պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանի հետ:
Սա նկարվել ենք Մոսկվայում, որտեղ մեր մենեջեր Արամ Դավթյանի մարզադահլիճի բացմանն էինք հրավիրված: Ինձ հետ են նաեւ իմ ընկերներ ու պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Գոռ Երիցյանը, Վահե Սարուխանյանն ու Մանվել Սարգսյանը:
Շատ հրաշալի օր էր, իսկապես, շատ եմ կարոտել: Հիմա օրերս անցկացնում եմ ընտանիքիս հետ: Օրը երկու անգամ պարապմունքներ անում եմ տանը, որպեսզի մարզավիճակս չկորցնեմ:
Բայց ստեղծված իրավիճակից չեմ նեղվում, քանի որ այս ամեն ինչը նաեւ իր լավ կողմերն ունի: Իհարկե, կարոտում եմ ընկերներիս, որոնց հետ ամբողջ կյանքս է կապված, բայց սա նաեւ հնարավորություն է, որ լավ հանգստանանք, վերականգնվենք առօրյա մարզումներից ու հավաքներից:
Կարծում եմ, որ ավարտվելուց հետո մեզ համար ավելի լավ է լինելու մարզվելն ու մենամարտելը: Այնպես որ, ես լավատեսորեն եմ տրամադրված:
Ցանկանում եմ, որ հաջորդն իր նկարով կիսվի Լեւոն Աղասյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: