Փետրվար 24, 2026
12925 դիտում

Իսրայելի թիմի գլխավոր մարզիչը կորոնավիրուսի պատճառով կմեկուսացվի


Լուսանկարը` bild.de


Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեաս Հերցոգը երկիր ժամանելուն պես պետք է 14-օրյա մեկուսացման մեջ մնա կորոնավիրուսի պատճառով:

Իսրայելի առողջապահության նախարարությունը վիրուսի դեմ պայքարի խիստ կանոններ է պահպանում:

Մեկուսացման պատճառով մարզիչը ստիպված է լինելու բաց թողնել թիմի առաջին երկու մարզումները, որը մարտի 26-ին Գլազգոյում Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում հանդիպելու է Շոտլանդիայի ընտրանուն:

Արդեն մեկուսացվել են երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կարեւոր մի քանի ղեկավարներ, որոնք Հերցոգի հետ Ամստերդամում մասնակցել են Ազգերի Լիգայի խմբային փուլի վիճակահանությանը:

Հայկ Հակոբյան

Մեր ընտրանին