Հուլիս 18, 2025
4317 դիտում

ՀՖՖ նախագահը կօգնի Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Կարապետ Միքայելյանին


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հայտնել է, որ կօգնի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Կարապետ Միքայելյանին, ով սրտի շտապ վիրահատության կարիք ունի:

Ռուբեն Հայրապետյանը այդ մասին այսօր գրել է Facebook-ի իր պաշտոնական էջում` մեկնաբանելով Մեդիամաքս-ի լուրը Կարապետ Միքայելյանի ծանր կացության մասին:

«Ես արդեն հայտարարել եմ եւ տեղյակ եմ պահել, որ ֆեդերացիան պատրաստվում է օգնել Կարապետ Միքայելյանին: Նրա կինը պետք է ինձ տեղեկացնի, թե ինչպես կարող եմ դա անել», - նշել է ՀՖՖ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին