Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Կարապետ Միքայելյանը սրտի շտապ վիրահատության կարիք ունի եւ խնդրում է օգնել իրեն:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Կարապետ Միքայելյանն ասել է այս մասին Sports.ru պորտալին տված հարցազրույցում: Հարցազրույցի վերջում նշված են բանկային հաշիվները, որոնց վրա բոլոր ցանկացողները կարող են դրամ փոխանցել` ֆուտբոլիստին օգնելու համար:
Կարապետ Միքայելյանը տառապում է դիլատացիոն կարդիոմիոպաթիայով: «Իմ սիրտը աշխատում է 3 անգամ ավելի դանդաղ, քան նորմալ մարդու սիրտը: Սա ամենավերջին փուլն է: Դա շատ վատ է», - ասել է մարզիկը:
«Երեկ խոսում էի Ռոման Բերեզովսկու հետ, խնդրեցի, որ ձեզ` լրագրողներին դիմի, որպեսզի իմ մասին լուր տեղադրեք կայքերում: Ազնվորեն ասեմ, որ շատ անհանգստացած եմ եւ շատ հիասթափված», - ասել է ֆուտբոլիստը:
1996-1999-ին Կարապետ Միքայելյանը հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, անցկացրել 19 խաղ եւ խփել 2 գոլ:
Մեդիամաքսը իր բոլոր ընթերցողներին խնդրում է օգնել Կարապետ Միքայելյանին:
Կարդացեք նաեւ` ՀՖՖ նախագահը կօգնի Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Կարապետ Միքայելյանին
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: