Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Օլիմպիական խաղերում մեդալների արժանացած մարզիկների պարգեւատրման արարողությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արթուր Ալեքսանյանին, Միհրան Հարությունյանին, Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին հանձնել է պետական բարձր պարգեւներ, շնորհավորել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում հաջող հանդես գալու կապակցությամբ: Պարգեւատրվել են նաեւ ծանրամարտի ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների գլխավոր մարզիչները, մեդալակիրների անձնական մարզիչները:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն Ալեքսանյանին ու Հարությունյանին բնակարան է նվիրել Երեւանում, Մինասյանն ստացել է բնակարան Գյումրիում եւ 30 մլն դրամ, իսկ Մարտիրոսյանը՝ 30 մլն դրամ:
Հիշեցնենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերում 20 տարվա ընդմիջումից հետո չեմպիոն էր դարձել Արթուր Ալեքսանյանը, Միհրան Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը նվաճել էին արծաթե մեդալներ:











































