Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը համարում է, որ դոպինգային սկանդալը ամբողջ աշխարհին է վերաբերում:
Օրեր առաջ ՄՕԿ-ը, հայտարարել էր, որ 6 ծանրորդներ, այդ թվում եւ Տիգրան Մարտիրոսյանը, որակազրկվել են, ու պետք է վերադարձնեն իրենց Օլիմպիական մեդալները:
«Ես չեմ արդարացնում մարզիկներին, բայց այն ժամանակ բոլորն էլ անխտիր օգտագործել են արգելված նյութեր: Պարզապես հարցն այն է, որ 2008-ին լաբորատորիաները չէին կարողանում որոշել, թե որքան ժամանակ են այդ նյութերը մնում օրգանիզմում: Հիմա նոր տեխնոլոգիաների շնորհիվ անգամ 200 օրվա կտրվածքով են կարողանում դա պարզել»,- նշել է Ալավերդյանը:
Սակայն մարզիչն ու ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը քննադատաբար է վերաբերվում ՄՕԿ-ի այդ քայլին: Նրա կարծիքով, եթե պահանջում են մեդալները վերադարձնել, ապա պարտավոր են ստուգել խաղերի բոլոր մասնակիցներին՝ մինչեւ անգամ 0 կամ էլ վնասվածքներ ստացածներին.
«Արդյոք ստուգե՞լ են 4-րդ տեղը զբաղեցրած մարզիկին: Դա գործի չիմացության արդյունք է կամ միտումնավորություն որոշ պետությունների նկատմամբ»:
Մարզիչն անդրադարձել է նաեւ Օլիմպիական խաղերում Առաքել Միրզոյանի մասնակցությանը: Նրա կարծիքով ծանրորդն անընդհատ ավելացրել է կգ-ն ու աճ արձանագրել, սակայն խաղերում վնասվածք է ստացել ու լքել պայքարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: