Ապրիլ 17, 2024
179089 դիտում

Ucom-ը բնակարաններ կնվիրի օլիմպիականներին


Լուսանկարը` AFP


Ucom ընկերության հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի Ռիո դե Ժանեյրո մեկնած ու հաղթական մեդալներով վերադարձած մարզիկները Ucom ընկերության բաժնետերերի խորհրդի որոշմամբ բնակարաններ ու դրամական պարգեւներ կստանան։

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը բնակարաններ կստանան իրենց ծննդավայրերում՝ Գյումրիում եւ Վաղարշապատում: Իսկ փոխչեմպիոններ՝ ծանրորդներ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, կարժանանան խոշոր դրամական պարգեւների:

«Ինչպես արդեն հայտնել ենք, մեր երկիրը լավագույնս ներկայացրած բոլոր մեդալակիրներն ընդմիշտ անվճար կօգտվեն նաեւ Ucom-ի Triple Play փաթեթից ու շարժական կապի ամենաբարձր ու ամենաընդգրկուն սակագնային պլանից»,- ասված է հաղորդագրությունում:

«Արդեն պատմական դարձած Ռիո-2016 ամառային օլիմպիական խաղերին մեր մարզիկներն արեցին հնարավորն ու անհնարինը, որպեսզի մենք բոլորս հպարտանալու առիթներ ունենանք։ Այժմ եկել է պահը, որպեսզի մենք հայտնենք մեր երախտագիտությունը Հայաստանի օլիմպիական հավաքականի բոլոր մարզիկներին, եւ մասնավորապես՝ մեդալակիրներին, ովքեր առավել քան արժանի են դրվատանքի:

Հուսով ենք, որ չեմպիոնների բնակարանամուտը կոգեշնչի նրանց ակտիվ գործունեություն ծավալելու ուղղությամբ եւ կնպաստի տեղի համայնքներում սպորտի զարգացմանը»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին