Դեկտեմբեր 08, 2024
176292 դիտում

Օլիմպիադայում Հուռի Գեբեշյանի կատարած տարրը կոչվեց իր անունով


Լուսանկարը` http://www.wsj.com/

Լուսանկարը` fig-gymnastics.com


Օգոստոսի 11-ին Օլիմպիական խաղերում զուգափայտերի վրա Հուռի Գեբեշյանի կատարած նոր տարրը պաշտոնապես կոչվել է մարզուհու անունով:

Այդ մասին հաստատում է  սպորտային մարմնամարզության պաշտոնական կայքը:

Ավելի վաղ Ռիոյում մարզուհին Mediamax Sport-ին ասել էր հետեւյալը. «Իմ կարիերայի ամենալավ ու կարեւոր մրցումն էր, ես կարողացա նաեւ նոր տարր կատարել, որն այսուհետ կոչվելու է իմ անունով: Անասելի հպարտ եմ, որ Գեբեշյան ազգանունը կմնա մարմնամարզությունում»,- նշել է մարզուհին:

Նախագծի գործընկեր 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին