Նոյեմբեր 15, 2024
177508 դիտում

Ջուլֆալակյան. Սպասեք նոր հաղթանակների՝ էլ ավելի ուժեղ ու տպավորիչ


Լուսանկարը` Մեդիամաքս


Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է Ռիոյի խաղերում իր ելույթին:

Հունահռոմեական ոճի ըմբիշը Օլիմպիադայում զիջել է առաջին գետեմարտում ու լքել պայքարը:

Իր Facebook-ի էջում այսօր նա գրել է, որ սպորտը միշտ էլ անկանխատեսելի է:

«Եվ չկա ոչ մի երաշխիք, որ ամեն ինչ ճիշտ անելու դեպքում արդյունքը կլինի դրական։ Ինչեւէ, լավագույնը դեռ առջեւում է։ Սպասեք նոր հաղթանակների՝ էլ ավելի ուժեղ ու տպավորիչ։ Ինչպես կասեր լեգենդար Ալին՝ ցույց կտամ, թե որքան մեծ եմ ես»,- նշել է մարզիկը:

Նախագծի գործընկեր 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին