Հայ բժիշկների նախնական վարկածով ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը կամ ձեռքի թեթեւ կոտրվածք է ստացել, կամ էլ դուրս են ընկել արմունքի ոսկորները:
Ինչպես տեղեկացավ Mediamax Sport-ը հայկական պատվիրակությունից, ծանրորդին տեղափոխել են հիվանդանոց:
Նոր մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ:
Կարապետյանը վնասվածք է ստացել Օլիմպիական խաղերի մինչեւ 77 կգ քաշայինների հրում վարժության ժամանակ, երբ ծանրաձողի քաշը 195 կգ էր:
Նախագծի գործընկեր ![]()



















