Ծննդյան թիվ. 14.03.1990 թ. Արարատ
Մարզաձեւ. Ծանրամարտ (+105 կգ)
Ընտանիք. Ամուսնացած չէ
Հոբբի. Սեղանի թենիս է խաղում
Կրթություն. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Մարզիչ. Հայրն է՝ Գառնիկ Ալեքսանյանը
Նորամուտ. 2007-ին մասնակցել է Աշխարհի առաջնությանը
Սպորտային կարիերայի սկիզբը. Առաջին անգամ մարզադահլիճ է մտել 7 տարեկանում: Ծանրամարտը չափից շատ է սիրում, անգամ մարզաձեւի դժվարություններն ու բազմաթիվ վնասվածքները չեն խանգարել առաջ գնալ:
Մարզաձեւի ընտրությունը. Հայրը եւս զբաղվել է ծանրամարտով, ինչն էլ որոշիչ դեր է խաղացել Ռուբենի ընտրության հարցում:
Ամենակարեւոր սպորտային նվաճումը. Եվրոպայի փոխչեմպիոնի ու երիտասարդների Աշխարհի չեմպիոնությունը
Կուռքը. Միշտ ոգեշնչվել է Յուրի Վարդանյանով ու ձգտել նրա պես սպորտային բարձունքում հայտնվել
Ամենաազդեցիկ մարդը կարիերայում. Հայրը
Ելույթից առաջ արարողակարգ. Մարզվում է
Կարգախոս. Երբեք դժվարություններից չխուսափել ու փորձել հաղթահարել դրանք
Ինչպես կուզի հիշվել կարիերան ավարտելուց հետո. Մարդ, որն իր հետքն է թողել սպորտի պատմության մեջ
2009 ու 2010 թթ. Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Նախագծի գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: