Դեկտեմբեր 12, 2025
123 դիտում

Հայաստանի բռնցքամարտիկներն ԱԱ-ում բավարարվել են բրոնզե մեդալներով


Լուսանկարը` flickr.com


Դուբայում ավարտին է մոտենում IBA-ի Աշխարհի առաջնությունը, որտեղ վաղը կկայանան եզրափակիչ մենամարտերը։

Հայաստանն այդ փուլում ներկայացուցիչ չի ունենա, որովհետեւ կիսաեզրափակիչ դուրս եկած բռնցքամարտիկները բոլորն էլ պարտություն են կրել։

Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ)  եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ) զիջել են մրցակիցներին ու բավարարվել բրոնզե մեդալներով։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին