Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է Ռիո-2016 մեկնող Հայաստանի պատվիրակությանը:
Հայաստանն առաջին անգամն է, որ Օլիմպիական խաղերում մասնակցելու է 33 մարզիկով:
«Արդեն հասունացել է պահը, երբ կարող ենք ոսկե մեդալ նվաճել: Ես մեկ չէ, մի քանի մեդալ եմ ակնկալում, քանի որ շատ ուժեղ թիմ ունենք: Սիրելի մարզիկներ, ես գիտեմ, որ դուք պատրաստ եք հանուն մեր պետության մինչեւ վերջ պայքարել: Մեդալների ռեալ թեկնածուներ ունենք, ու ամբողջ ազգն է սպասում ձեր հաղթանակին»,- մարզիկների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
ՀԱՕԿ նախագահը խոսել է նաեւ հայկական պատվիրակության անվտանգությունից ու նշել, որ նրանք ապահովված են լինելու. «Մենք պայքարում ենք ոչ թե մեկ պետության, այլ ամբողջ աշխարհի հետ: Մենք բարձր ենք պահելու հայ ազգի պատիվը: Պետք է նշեմ, որ բացման արարողության ժամանակ մեր դրոշակակիրը լինելու է լողորդ Վահան Մխիթարյանը»:
Օլիմպիական խաղերը Ռիո դե Ժանեյրոյում կայանալու են օգոստոսի 5-21-ը:
Նախագծի գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: