Ծնվել է. 08.10. 1995-ին Երեւանում
Մարզաձեւ. Լող (50մ ազատ ոճ)
Ընտանիք. Ամուսնացած չէ
Հոբբի. Հաճելի ժամանակ անցկացնել ընկերների հետ
Կրթություն. Սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում
Անձնական մարզիչ. Ռաֆայել Վասիլյան, Միսակ Գաբրիելյան
Նորամուտ. 2007 թվականին մասնակցել է Իրանում կայացած Նավասարդյան խաղերին, նվաճել 6 ոսկե եւ 2 արծաթե մեդալ
Կարիերայի սկիզբը. Լողի հաճախում է երեք տարեկանից
Մարզաձեւի ընտրություն. «Հորեղբորս ընտանիքը ջրային մարզաձեւերով է զբաղվում: Հորեղբայրս ջրագնդորդ է, իսկ նրա կինը ջրացատկորդ: Նրանց օգնությամբ էլ կապվեցի լողի հետ»:
Անմենակարեւոր նվաճումը. 7 տարի Հայաստանի չեմպիոնությունն ու միջազգային սպորտի վարպետի կոչումը
Ամենադժվար պահին օգնում են. «Հիմա արդեն մայրիկս: Ցավոք, հայրիկս մի քանի ամիս առաջ է մահացել է, նա ինձ շատ էր օգնում»:
Ելույթից առաջ. Աղոթում է
Կարգախոսը. Պայքարել ու հաղթել ինքն իրեն
Մոնիկա Վասիլյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է, սպորտի վարպետ:
Համահայկական ու Նավասարդյան խաղերի չեմպիոն, Վրաստանի բաց առաջնության հաղթող ու լավագույն լողորդ:
Նախագծի գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: