Ապրիլ 23, 2024
exclusive
7321 դիտում

Օլիմպիական հավաքական. Մոնիկա Վասիլյան


Մոնիկա Վասիլյանը
Մոնիկա Վասիլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծնվել է. 08.10. 1995-ին Երեւանում

Մարզաձեւ. Լող (50մ ազատ ոճ)

Ընտանիք. Ամուսնացած չէ

Հոբբի. Հաճելի ժամանակ անցկացնել ընկերների հետ

Կրթություն. Սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում 

Անձնական մարզիչ. Ռաֆայել Վասիլյան, Միսակ Գաբրիելյան

Նորամուտ. 2007 թվականին մասնակցել է Իրանում կայացած Նավասարդյան խաղերին, նվաճել 6 ոսկե եւ 2 արծաթե մեդալ

Կարիերայի սկիզբը. Լողի հաճախում է երեք տարեկանից

Մարզաձեւի ընտրություն. «Հորեղբորս ընտանիքը ջրային մարզաձեւերով է զբաղվում: Հորեղբայրս ջրագնդորդ է, իսկ նրա կինը ջրացատկորդ: Նրանց օգնությամբ էլ կապվեցի լողի հետ»:

Անմենակարեւոր նվաճումը. 7 տարի Հայաստանի չեմպիոնությունն ու միջազգային սպորտի վարպետի կոչումը

Ամենադժվար պահին օգնում են.  «Հիմա արդեն մայրիկս: Ցավոք, հայրիկս մի քանի ամիս առաջ է մահացել է, նա ինձ շատ էր օգնում»:

Ելույթից առաջ. Աղոթում է

Կարգախոսը. Պայքարել ու հաղթել ինքն իրեն

Մոնիկա Վասիլյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է, սպորտի վարպետ:

Համահայկական ու Նավասարդյան խաղերի չեմպիոն, Վրաստանի բաց առաջնության հաղթող ու լավագույն լողորդ:


Նախագծի գործընկեր 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին