Ծննդյան թիվ. 01.08.1996 թ. Երեւանում
Մարզաձեւ. Հրաձգություն (10 մ օդամղիչ հրացան)
Ընտանիք. Ամուսնացած չէ
Հոբբի. Սիրում է մեքենա վարել ու ֆիլմեր դիտել
Կրթություն. Սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո ուսումը կշարունակի 2017-ից:
Մարզիչ. Անդրանիկ Այվազյան
Նորամուտ. 2015-ին հանդես է եկել Բաքվում կայացած Եվրոպական խաղերում: 5-րդ տեղն է գրավել ու երիտասարդների ռեկորդ սահմանել:
Սպորտային կարիերայի սկիզբը. Հրաձգության մասին դասընկերների շնորհիվ է իմացել: 14 տարեկանում սկսել է մարզվել հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում: «6 ամիս անց մրցման մասնակցեցի ու 3-րդ տեղը գրավեցի: Դա իմ առաջին հաջողությունն էր, որից էլ ոգեւորվեցի ու որոշեցի շարունակել: Մեկ տարի անց դարձա միջազգային կարգի սպորտի վարպետ»:
Ամենակարեւոր սպորտային նվաճումը. Պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը
Ամենաազդեցիկ մարդը կարիերայում. Մարզիչներն են՝ Սեյրան Նիկողոսյանն ու Անդրանիկ Այվազյանը
Ելույթից առաջ արարողակարգ. Հիշում է մարզման ժամանակ ինչ է արել ու տրամադրվում է: Հատկապես սխալներն է վերհիշում, որ չկրկնի դրանք:
2014-ին Նանջինգի պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է
Երիտասարդների ԱԱ-ի փոխչեմպիոն
2015-ին Բաքվի խաղերում սահմանել է երիտասարդական ռեկորդ
Նախագծի գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: