Ֆուտզալի Հայաստանի ազգային ընտրանին դեկտեմբերի 14-25-ն ուսումնամարզական հավաք է անցկացնելու Երեւանում։
Այդ ընթացքում թիմը կմասնակցի ընկերական մրցաշարի, որը կկայանա Երեւանում։ Դեկտեմբերի 21-ին հայ ֆուտբոլիստները կմրցեն Մոլդովայի, 22-ին՝ Ղրղզստանի, իսկ 24-ին՝ Վրաստանի թիմերի դեմ։
Ռուբեն Նազարեթյանի սաները պատրաստվում են ֆուտզալի 2026 թվականի Եվրոպայի առաջնությանը, հայտնում է ՀՖՖ-ն։




















