Դեկտեմբեր 06, 2025
70 դիտում

Հայտնի են Մունդիալ-2026-ի վիճակահանության արդյունքները


Լուսանկարը` FIFA


Վաշինգթոնի կատարողական արվեստների կենտրոնում կայացել է Աշխարհի 2026 թվականի առաջնության վիճակահանությունը։

48 հավաքական բաժանվել է 12 խմբի, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված է 4 թիմ։

 

A խումբ՝ Մեքսիկա, ՀԱՀ, Հարավային Կորեա, Դանիա/Հյուսիսային Մակեդոնիա/Չեխիա/Իռլանդիա զույգերի հաղթող։

 

B խումբ՝ Կանադա, Կատար, Շվեյցարիա, Իտալիա/Հյուսիսային Իռլանդիա/Ուելս/Բոսնիա եւ Հերցեգովինա զույգերի հաղթող։

 

C խումբ՝ Բրազիլիա, Մարոկկո, Հայիթի, Շոտլանդիա։

 

D խումբ՝ ԱՄՆ, Պարագվայ, Ավստրալիա, Թուրքիա/Ռումինիա/Սլովակիա/Կոսովո զույգերի հաղթող։

 

E խումբ՝ Գերմանիա, Կյուրասաո, Կոտ դ’Իվուար, Էկվադոր։ 

 

F խումբ՝ Նիդերլանդներ, Ճապոնիա, Թունիս, Ուկրաինա/Շվեդիա/Լեհաստան/Ալբանիա զույգերի հաղթող։

 

G խումբ՝ Բելգիա, Եգիպտոս, Իրան, Նոր Զելանդիա։

 

H խումբ՝ Իսպանիա, Կաբո Վերդե, Սաուդյան Արաբիա, Ուրուգվայ։

 

I խումբ՝ Ֆրանսիա, Սենեգալ, Նորվեգիա, Բոլիվիա/Սուրինամ/Իրաք զույգերի հաղթող։ 

 

J խումբ՝ Արգենտինա, Ալժիր, Ավստրիա, Հորդանան։

 

K խումբ՝ Պորտուգալիա, Ուզբեկստան, Կոլումբիա, Նոր Կալեդոնիա/Ճամայկա/Կոնգո զույգերի հաղթող։

 

I խումբ՝ Անգլիա, Խորվաթիա, Գանա, Պանամա։

 

Առաջնության փլեյ-օֆֆ փուլ դուրս են գալու խմբերի լավագույն երկու թիմերը, ինչպես նաեւ լավագույն 3-րդ տեղը զբաղեցրած 8 ընտրանիները։


2026 թվականի ԱԱ-ն կայանալու է հունիսի 11-ից հուլիսի 19-ը, ընդունող երկրներն են ԱՄՆ-ը, Կանադան ու Մեքսիկան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին