Սեպտեմբեր 08, 2025
exclusive
7324 դիտում

Օլիմպիական հավաքական. Գեորգի Կետոեւ


Գեորգի Կետոեւը
Գեորգի Կետոեւը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծննդյան թիվ. 19.11.1985 թ. Թբիլիսի (Վրաստան)                                  

Մարզաձեւ.
Ազատ ոճի ըմբշամարտ (97 կգ)

Ընտանիք.
Ամուսնացած է, ունի 2 որդի՝ 5-ամյա Գեորգին եւ 1-ամյա Տիմոֆեյը

Հոբբի.
Ֆուտբոլ եւ վոլեյբոլ խաղալ, երաժշտություն լսել

Կրթություն.
Ավարտել է իրավաբանության ֆակուլտետը

Մարզիչ.
Մարիկ Տեդեեւ

Նորամուտ.
2005 թվականին միջազգային մրցաշարում 3-րդ տեղն է զբաղեցրել ու ընդգրկվել Ռուսաստանի հավաքականի կազմում

Սպորտային կարիերայի սկիզբը
. Թբիլիսիում 9 տարի զբաղվել է մարմնամարզությամբ, դարձել է Վրաստանի չեմպիոն: Ծնողները ցանկացել են, որ սպորտը չթողնի, սակայն պրոֆեսիոնալ մարզիկի կարիերայի մասին չեն մտածել. «Պարզապես նրանք այդկերպ ինձ ու եղբորս փորձել են փողոցից հեռու պահել, որ վատ սովորություններ ձեռք չբերենք: Շատ վտանգավոր էր այդ ժամանակ, մեր հարեւանների մեջ թմրամոլներ կային»:

Մարզաձեւի ընտրությունը.
16 տարեկանում տեղափոխվել է Հարավային Օսիա ու այդ ժամանակ էլ ընտրել ազատ ոճի ըմբշամարտը: Գեորգիի հայրն էլ է ըմբիշ եղել, սակայն մեծ բարձունքների չի հասել:

Ամենակարեւոր սպորտային նվաճումը.
Օլիմպիական բրոնզե մեդալն է: «Երբ ես բրոնզ նվաճեցի, այդքան էլ ուրախ չէի, անմիջապս պարգեւատրումից հետո մեդալը պայուսակիս մեջ նետեցի: Մեր փորձառու մարզիչներից մեկն ասաց, հնարավոր է այդ մեդալը քեզ համար ամենաթանկը դառնա: Դրանից հետո ես սկսեցի գնահատել ամեն մեդալը»:

Կուռքը.
Օլիմպիական չեմպիոն Բուվայսար Սայտիեւն է, որին լեգենդար մարզիկ է համարում:

Ամենաազդեցիկ մարդը կարիերայում.
Ընտանիքը, թեեւ սպորտը կարեւոր է, բայց առաջնայինը հարազատներն են: Համարում է, երբ ընտանիքն իր կողքին է, ամեն ինչ ունի:

Ելույթից առաջ արարողակարգ.
Տրամադրվում է

Ինչպես կուզի հիշվել կարիերան ավարտելուց հետո.
Որպես Օլիմպիական չեմպիոն


2007 թվականի Աշխարհի չեմպիոն

2008-ի Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ու Եվրոպայի չեմպիոն


2009-ին ԵԱ-ի արծաթե մեդալակիր


2016-ի մայիսից համալրել է Հայաստանի ազատ ոճի հավաքականը, մի քանի օր անց էլ Ուլան Բատորում նվաճել Օլիմպիական ուղեգիր


Նախագծի գործընկեր 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին