Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացնում է 2025 թվականի լավագույններին։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի «Տարվա վերադարձ» անվանակարգում հաղթող է դարձել Մալխաս Ամոյանը։
«Ամոյանը դժվար պայքար է մղել Աշխարհի չեմպիոնի կոչումը վերականգնելու համար։ Վերջին անգամ նա այդ տիտղոսը նվաճել էր 2021-ին։ Սակայն 72 կիլոգրամ քաշային կարգից 77 կգ-ի անցումը նրա համար հեշտ չի եղել։
2022-ին ու 23-ին նա շատ քիչ էր հետ մնում ոսկուց՝ բավարարվելով բրոնզով, 2024-ի Օլիմպիական խաղերում եւս նա երրորդն էր։
Սակայն 2025 թվականը տարբերվեց, քանի որ 26-ամյա մարզիկը Զագրեբի Աշխարհի առաջնության եզրափակչում ցույց տվեց իր լավագույն ելույթը՝ անսպասելիորեն 9։1 հաշվով հաղթելով գործող Օլիմպիական չեմպիոն Նաո Կուսակային (Ճապոնիա)»,-ասված է UWW-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Ես Աշխարհի չեմպիոն դարձա 72 կգ քաշային կարգում, բայց, իսկապես, ուզում էի ոսկե մեդալ նվաճել 77 կգ-ում։ Երկու տարի պայքարել եմ վնասվածքների դեմ, ամեն բան չէ, որ ստացվում էր ինձ մոտ։ Բայց ուրախ եմ, որ Աշխարհի առաջնությունում պատրաստ էի ինչպես մտքով, այնպես էլ ֆիզիկապես ու ֆունկցիոնալ առումով։ Աստծո շնորհիվ կարողացա հաղթանակ տանել ու դառնալ Աշխարհի կրկնակի չեմպիոն»,- ասել է Ամոյանը։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: