Մայիս 18, 2024
exclusive
10714 դիտում

Գայանե Չիլոյան. Չէի սպասում, որ Օլիմպիական ուղեգիր կնվաճեմ


Գայանե Չիլոյանը
Գայանե Չիլոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանե Չիլոյանը
Գայանե Չիլոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանե Չիլոյանը
Գայանե Չիլոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանե Չիլոյանը
Գայանե Չիլոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանե Չիլոյանը
Գայանե Չիլոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Աթլետ Գայանե Չիլոյանը ընդամենը 15 տարեկան է: Նա Հայաստանի Օլիմպիական թիմի ամենակրտսեր անդամն է:

Արտաշատում կայացած մրցաշարում նվաճել է Ռիոյի ուղեգիր, որտեղ էլ հանդես է գալու 200 մ վազքում: Mediamax Sport-ը ներկայացնում է Գայանեի հարցազրույցը:

- Գայանե, դու ընդամենը 15 տարեկան ես ու մասնակցելու ես Օլիմպիական խաղերին: Քանի որ մեր ընթերցողներից շատերը քեզ լավ չեն ճանաչում, կխնդրեի մի փոքր պատմես քո մասին: 

- Այս տարի ավարտեցի 9-րդ դասարանը: Դպրոցն ու մարզումները համատեղել ստացվում է, մի փոքր դժվար է, բայց հասցնում եմ: Այս տարի վերջին զանգի հենց հաջորդ օրը նվաճեցի Օլիմպիական ուղեգիր:

- Ինչպե՞ս դա հաջողվեց քեզ:

- Երեւի շատ էի պարապել: Բացի այդ էլ, երբ մեր թիմից Լեւոնը, Ամալյան ու Դիանան նվաճեցին ուղեգրեր, ես մի տեսակ ոգեւորվեցի: Հետեւեցի նրանց օրինակին ու արագ վազեցի:

- Ինչպե՞ս ընդունեցին դպրոցում քո այս հաջողությունը:

- Դպրոցում դա սովորական բան էր: Երբ տարբեր մրցումներից հետո գնում եմ, բոլորը ծափահարում են: Ընկերներս ասացին, որ հավատում էին այս հաղթանակիս:

- Ինչպե՞ս ես սկսել զբաղվել աթլետիկայով:

- Բակում շատ էի վազում, ակտիվ երեխա էի: Մորաքույրս, ով ժամանակին մարզվել է աթլետիկայով, ինձ բերեց պարապմունքների: Երբ եկա ստադիոն ու սկսեցի վազել, առաջ անցա բոլորից: Այդ օրվանից ընդունվեցի մեծերի խումբ ու միանգամից սիրեցի աթլետիկան:

- Սպասո՞մ էիր, որ Օլիմպիական խաղերի ուղեգիր ես նվաճելու:

- Անկեղ ասած՝ ոչ: Մարզիչներս միշտ հավատացել են, որ ես մի օր կլինեմ Օլիմպիական խաղերում, սակայն չէինք սպասում, որ դա կլինի այս տարի: 15 տարեկանում այսպիսի բանի հասնելն ինձ համար մեծ նվաճում է: Բոլորս էլ գիտակցում ենք, որ Ռիոյում չեմ կարող պայքարել լավագույն եռյակում տեղ գտնելու համար, բայց ուժերիս ներածին չափով կաշխատեմ գոհացնել մարզիչներիս:

-Հայ մարզիկներից ո՞վ է քեզ ամենաշատը ոգեշնչել:

- Ռոբերտ Էմմիյանը: Նա հրաշալի արդյունքներ է գրանցել, չեմպիոն ու ռեկորդակիր դարձել:

- Մուլտֆիլմի ո՞ր հերոսը կցանկանայիր լինել:

- «Թոմ ու Ջերիի» Թոմը: 

- Ելույթից հետո առաջինն ո՞ւմ ես զանգում:

-Մարզչիս: Նա միշտ ինձ ճիշտ խորհուրդներ է տալիս եւ օգնում է:  

- Ի՞նչ ժանրի ֆիլմեր ես սիրում դիտել:

-Սարսափ ու սպորտի մասին ֆիլմեր: Կառանձնացնեմ «Արագ աղջիկները» ֆիլմը:

- Գայանե, ավարտիր այս նախադասությունները: Երիտասարդ տարիքում Օլիմպիական խաղեր մեկնելը…

- մեծ հաջողություն է:

- Աթլետիկան մարզաձեւ է, որը…

- պետք է հասկանալ ու սիրել:

- Այս հաջողությանը հասա, քանի որ…

- Շատ-շատ եմ պարապել:

Գայանե Չիլոյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Նախագծի գործընկեր 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին