Ծնվել է. 05.05.1994 թ. Երեւանում
Մականուն. Գազանիկ, այդպես նրան դիմում են մարզիչն ու Ռոբերտ Էմմիյանը
Մարզաձեւ. Աթլետիկա (200 մ վազք)
Ազատ ժամանակ. Փորձում է հանգստանալ
Կրթություն. Սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում
Մարզիչ. Գեղամ Տեր-Գրիգորյան
Մարզաձեւի ընտրությունը. Սկզբում լող է պարապել, ապա դպրոցից տարել են վազքի մրցումների, որտեղ հաղթող է դարձել. «Առաջին մարզիչս Սուրիկ Բեգոյանն էր, նա զանգեց տուն ու ասաց, որ ցանկանում են ինձ հետ աշխատել: 12 տարեկանից սկսեցի, սակայն լուրջ չէի վերաբերում: 2009-ին Թուրքիայում մրցաշարի ժամանակ առաջին տեղը գրավեցի ու աթլետիկան դարձավ իմ մի մասը»:
Կարգախոս. Պետք է միայն ինքդ քեզ հավատաս
Ամենակարեւոր սպորտային նվաճումը. 2010-ին Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակցությունը
Ամենաազդեցիկ մարդը կարիերայում. Մարզիչը
Ելույթից առաջ. Աղոթում է, ինքն իր հետ խոսում ու կենտրոնանում
Ինչպես կցանկանա հիշվել կարիերայի ավարտից հետո. Որպես լավ անձնավորություն
Հայաստանի չեմպիոն ու ռեկորդակիր է, պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից
Նախագծի գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: