Հայաստանի դահուկասպորտի հավաքականն ավարտել է ելույթն Օլիմպիական խաղերում:
Այսօր Միքայել Միքայելյանն իր 3-րդ խաղերում երկրորդ մեկնարկն է ունեցել: Նա հանդես է եկել 10 կմ ազատ ոճում ու 23:06.4 արդյունքով 53-րդ տեղը զբաղեցրել:
Օլիմպիական չեմպիոն է հռչակվել նորվեգացի Յոհանես Կլեբոն 20:36.2 արդյունքով: Նա պատմության ամենատիտղոսակիր դահուկորդն է դարձել՝ 8-ակի Օլիմպիական եւ 15-ակի Աշխարհի չեմպիոն է:
Օրեր առաջ Միքայելյանը Պրեդացոյում մասնակցել է 20 կմ սքիաթլոնին ու 73 մասնակիցների պայքարում 48-րդ տեղը գրավել։
Երեկ էլ 10 կմ ազատ ոճում Կատյա Գալստյանը ելույթն ավարտել է 82-րդ տեղում:
Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը պայքարի մեջ է մտնելու փետրվարի 14-ին, իսկ մեկ օր անց ելույթ է ունենալու Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը:




















