Ապրիլ 15, 2025
267 դիտում

Ռեկորդակիրները․ Քարին սահմանում է նոր նշաձող՝ 4000-րդ 3-միավորանոց նետումը


Լուսանկարը` The New York Times

Լուսանկարը` NBA

Լուսանկարը` Golden State Warriors


Երեք-միավորանոց նետումների քանակով Սթեֆեն Քարին հասավ մի նշաձողի, որը հաղթահարել մոտ ժամանակներս դժվար թե մեկ այլ բասկետբոլիստ կարողանա։

«Ռեկորդակիրները» շարքում պատմում ենք այն մասին, թե ինչպես ամերիկացին «Գոլդեն Սթեյթ»-ի կազմում գրանցեց իր 4000-րդ հաջողված նետումը։

Իր լեգենդար 4000-ը նա ձեւակերպեց NBA-ի կանոնավոր առաջնության «Սակրամենտո Քինգս»-ի դեմ խաղում (130:104)՝ փոխանցում ստանալով Մոզես Մուդիից։ Հանդիպման ընթացքում նրան չէր հերիքում ընդամենը երկու դիպուկ հարված։ Եւ նա, ինչպես միշտ, դա արեց շատ էլեգանտ եւ առանց ավելորդ աղմուկի։ Այդ նետումը դարձավ եւս մեկ հիանալի պահ իր կարիերայում։ Քարին ամեն անգամ ապացուցում է, որ ինքը ոսկե օրինակ է բոլորի համար։ Պատմության մեջ ոչ մի այլ բասկետբոլիստ երեք միավորի քանակով նման նշագծի նույնիսկ չի մոտեցել։



«Դա յուրահատուկ պահ էր, քանի որ մ խաղում էինք տանը՝ մեր երկրպագուների աչքի առաջ: Անսովոր խաղ էր։ Ես 3-միավորանոցներ կատարելու շատ հնարավորություններ չունեի, բայց երբ դա տեղի ունեցավ երրորդ քառորդում, ես զգացի էներգիան՝ հատուկ էներգիան»,- խաղից հետո ասել է Քարին։

Լուսանկարը` Golden State Warriors


Քարին դարձավ NBA-ի պատմության մեջ առաջին խաղացողը, ով հատեց 4000-րդ 3-միավորանոց նետումների սահմանը։ Դրանով նա ոչ միայն ամրապնդեց իր կարգավիճակը՝ որպես բոլոր ժամանակների լավագույն երեք-միավորանոցների նշանառու, այլ նաեւ վերաձեւակերպեց բասկետբոլի կանոնները: 

Նրա հեռահար նետումները դարձել են արվեստի յուրահատուկ ձեւ եւ ժամանակակից բասկետբոլի փիլիսոփայության անբաժանելի մասը: Հարցն այժմ այն չէ, թե ով կհամարձակվի վիճարկել նրա ռեկորդը, այլ այն, թե որքան հեռու է Քարին պատրաստ բարձրացնել այս անհասանելի նշաձողը:

«Միգուցե հասցնի 8000-ի, ո՞վ գիտի։ Իրոք դժվար է ասել, բայց նա շատ լավ վիճակում է գտնվում եւ հիանալի է զգում ամեն բան»,-այսպես է մեկնաբանել «Գոլդեն Սթեյթ»-ի գլխավոր մարզիչ Սթիվ Քերը։

Լուսանկարը` NBA


Բասկետբոլի գիտակները կարծում են, որ մոտ ժամանակներս դժվար ինչ-որ բասկետբոլիստ կկարողանա գերազանցել Քարիի ռեկորդը։ Իսկ իր համար սա հաստատ վերջը չէ։ Օրինակ՝  ESPN-ն կանխատեսում է, որ լիգայից նա կհեռանա 4800-5000 3- միավորանոցներ հեղինակելուց հետո։ 

«Ես հիմա եմ ու այստեղ եմ․․․ իսկ չէ՞ որ ավելի վաղ 2974 հարվածների մասին խոսակցությունները թվում էին այլ կյանքից»,- նոր ռեկորդների թվին հասնելու հարցին այսպես է պատասխանել 37-ամյա բասկետբոլիստը։

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին