Մայիս 03, 2024
807 դիտում

Առաջին անգամ կայացած Մ-23 տ․ լողի ԵԱ-ի տպավորիչ կադրերը



Գաղտնիք չէ, որ լուսանկարիչներն ամենատպավորչիչ կադրերը կարողանում են որսալ ցանկացած մարզական իրադարձության ժամանակ, սակայն լողում ջրի շնորհիվ դրանք ավելի հետաքրքիր են ստացվում։


Լողի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը ընդունել էր Դուբլինը։


Եվրոպական ֆեդերացիայի ներկայացրած կադրերից ընտրել ենք մի քանիսն ու կիսվում ենք մեր «Ֆոտոպատմություններ»-ում։


Այստեղ ներկայացնելու ենք լողորդների ելույթներից առաջ եւ հետո արված լուսանկարները։


Սա առաջին անգամն էր, որ անցկացվում էր լողի առաջնություն մինչեւ 23 տարեկանների միջեւ։


Առաջնությունը եվրոպական առաջին մրցումն էր, որին մասնակցում էին նաեւ այլ մայրցամաքների լողորդներ։


Մասնակիցներից շատերը գրանցել են ռեկորդներ ու դարձել առաջինները, ովքեր նման պարգեւների են արժանացել։ Եվրոպական ֆեդերացիան բարձր է գնահատել առաջնությունը եւ նշել, որ հետագա մրցաշարերի ժամանակ ավելի շատ մասնակիցներ կկարողանան փորձել իրենց ուժերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին