Դեկտեմբեր 18, 2024
14228 դիտում

Արսեն Հարությունյանի չեմպիոնական հույզերը 3-րդ ոսկին նվաճելուց հետո


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Զագրեբում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 1994 թվականից հետո առաջին անգամ Հայաստանի հավաքականին հաջողվել է 2 ոսկե մեդալ նվաճել:

Լուսանկարը` UWW


Եվրոպայի չեմպիոններ են դարձել Վազգեն Թեւանյանն (65 կգ) ու Արսեն Հարությունյանը (61 կգ):

Լուսանկարը` UWW


Եզրափակչում Հարությունյանի մրցակիցը Աշխարհի գործող չեմպիոն Զելիմխան Աբակարովն (Ալբանիա) էր, որի նրա հետ պայքարում հայ ըմբիշը դժվարություն չունեցավ: Նա կարողացավ հաղթել իր վստահության ու մարզիչների ճիշտ աշխատանքի շնորհիվ:

Լուսանկարը` UWW


Հարությունյանի 3-րդ չեմպիոնությունն էր Եվրոպայում ու նա չհամբերեց գոտեմարտի ավարտին, որպեսզի իր նվաճումը ցույց տա տեսախցիկների առաջ, երբ վերջին վայրկյաններին Աբակարովը փորձում էր նրանից միավորներ կորզել:

Լուսանկարը` UWW


Ապա ըմբիշը շարունակեց իր նվաճումը տոնել նաեւ եզրափակիչ սուլիչից ու իր ձեռքը բարձրացնելուց հետո: Հարությունյանին հաջողվել է 2-րդ տարին անընդմեջ Եվոպայում լավագույնը լինել, առաջին անգամ նա հաղթել էր 2019-ին:

Լուսանկարը` UWW


Իսկ Հայաստանի դրոշով մրցագորգում պատվո շրջան անելն ու չեմպիոնությունը նշելը հայ մարզիկների ամենասիրելի պահերից է:

Լուսանկարը` UWW


Ապա եկավ պատվոհարթակին ուրախությունն արտահայտելու ու այդքան չարչարանքներից հետո սպասված մեդալը համբուրելու պահը:

Լուսանկարը` UWW


«Շնորհակալ եմ մարզիչներիս՝ իմ կողքին լինելու, ընկերներիս՝ ինձ ոգեւորելու, հայրենակիցներիս՝ ջերմ շնորհավորանքների համար։ Դեռ շատ երկար ճանապարհ ենք միասին անցնելու: Սպասված մեդալ էր, անբացատրելի զգացողություններ ունեցա, երբ ձեռքիս մեջ շոշափեցի 3-րդ ոսկին»,- սոցկայքերում գրել է Հարությունյանը:

Լուսանկարը` UWW

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին