Ֆուտբոլային տոնը լինում է ոչ միայն մարզադաշտում, այլ նաեւ դրա սահմաններից դուրս:
Արվեստ ու ֆուտբոլ սիրող երկրպագուները տարբեր վայրերում նկարում են այն անմոռանալի պահերը, որոնց ականատեսը եղել են այս կամ այն խաղի ժամանակ:
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է տարբեր վայրերում արված գրաֆիտիներ, որոնք պատկերում են սիրելի ֆուտբոլիստներին:
Լուսանկարը` UEFA
Մեր Ֆոտոպատմության ամենաթարմ նկարն այս մեկն է: Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո Բուենոս Այրեսի փողոցներում անհամեմատ շատացել են սիրելի թիմի ֆուտբոլիստների պատկերները:
Լուսանկարը` UEFA
Արգենտինացիների ամենահայտնի ու սիրելիներից է Դիեգո Մարադոնան: Սակայն այս գրաֆիտին պատկերված է ոչ թե նրա հարազատ երկրում, այլ Իտալիայում: Երկար տարիներ նա «Նապոլի»-ի ֆուտբոլիստ է եղել ու մինչ այսօր էլ մեծ հարգանք է վայելում այնտեղ:
Լուսանկարը` UEFA
Մարադոնայի հայրենակից Սերխիո Ագուերոյին էլ շարունակում են սիրել Մանչեսթերում ու այս նկարով ցույց են տալիս, որ այդ «քաղաքը միշտ նրանն է լինելու»:
Լուսանկարը` UEFA
Չնայած Յոհան Կրոյֆը վաղուց արդեն ավարտել է կարիերան, սակայն այս ֆենոմենալ ֆուտբոլիստին շատերն են հիշում եւ մեծարում:
Լուսանկարը` UEFA
Ոչ միայն եգիպտացիների, այլ նաեւ արաբական աշխարհի սիրելի Մո Սալահի նկարը եւս զարդարում է հարազատ երկրի տարբեր փողոցներ:
Լուսանկարը` UEFA
Լիվերպուլում Յուրգեն Կլոպի գրաֆիտին հիշեցնում է լիվերպուլյան հայտնի քառյակի երգերից մեկը: Երգի բառերը երկրպագուները փոփոխել են ու նվիրել Կլոպին:
Լուսանկարը` UEFA
Ավարտենք մեր ֆոտոպատմությունը Զինեդին Զիդանով, որը համարվում է ֆրանսիական ֆուտբոլի ամենահայտնի դեմքերից մեկը:
Լուսանկարը` UEFA
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: