Դեկտեմբեր 23, 2024
exclusive
27880 դիտում

Թռչող մեքենա, ցավալի պարտություն, կորոնավիրուս. Շաբաթվա լուսանկարները


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Հետաքրքիր ու հագեցած սպորտային իրադարձությունները միշտ էլ հաճելի են անցնում լուսանկարիչների համար, ովքեր իրենց ստացած կադրերի միջոցով փոխանցում են շատ էմոցիաներ:

Reuters-ի հետ այս անգամ ընտրել ենք ամենատարբեր մարզաձեւերը, որոնք էլ կներկայացնենք «Ֆոտոպատմություններ»-ում:

Պորտուգալիայի ափերի մոտ սերֆերները միշտ են հավաքվում ու աննախադեպ մրցաշարեր կազմակերպում: Սակայն այս անգամ այնքան մեծ ու գեղեցիկ ալիքներ են եղել, որ նույնիսկ մասնակիցներն են խոստովանել, որ դրանց վրայով սահելն աննկարագրելի զգացողություններ է պարգեւել:

Լուսանկարը` Reuters


Անցում կատարենք ավտոարշավներին: Մեծ արագության սիրահարները զերծ չեն մնում վթարներից ու տարբեր կարգի վնասվածքներից: Այս անգամ Ֆլորիդայում կազմակերպված մրցարշավի ժամանակ այրվող մեքենայի անձնակազմը, ի ուրախություն բոլորի, չի տուժել:

Լուսանկարը` Reuters


Հաջորդ լուսանկարը նույնպես Ֆլորիդայից է: Ռայան Նյումենը եւ նրա 6-րդ համարի մեքենան դուրս են թռել մրցուղուց ու դուրս մնացել հետագա պայքարից:

Լուսանկարը` Reuters


Ձմեռային սպորտի սիրահարներն էլ այս օրերին հետեւում են բիաթլոնի Աշխարհի առաջնությանը: Սա այն պահն է, երբ երկար մրցատարածություն հաղթահարելուց հետո հոգնած մարզիկները հասել են եզրագծին:

Լուսանկարը` Reuters


ԱՄՆ-ի սահնակային սպորտի հավաքականի մարզիկների ելույթներից է: Այս օրերին նրանք Սոչիում մասնակցում են Աշխարհի առաջնությանը:

Լուսանկարը` Reuters


Սեուլում էլ հավաքվել են գեղասահքի սիրահարները եւ վայելում են մարզիկների ելույթները: Այստեղ բոլորն էլ զգուշանում են կորոնավիրուսից եւ մրցումներին ներկա են լինում բժշկական դիմակներով:

Լուսանկարը` Reuters


Անգլիայի առաջնության «Ասթոն Վիլլա»-«Տոտենհեմ» հանդիպումն է: Ահա, թե ինչպիսին է լինում «Ասթոն Վիլլայի» ֆուտբոլիստների արձագանքը, երբ նրանց դարպասապահ Պեպե Ռեյնան ընդունում է 3-րդ գոլը:

Լուսանկարը` Reuters


Ավարտենք մեր ֆոտոշարքը Գլազգոյում արված այս նկարով: Շվեդիայի ատլետ Արման Դուպլանտիս գեղեցիկ ու 6, 18 մ ռեկորդային ցատկը նրան դարձրել է Աշխարհի չեմպիոն:

Լուսանկարը` Reuters

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին