Մայիս 03, 2024
exclusive
43262 դիտում

Ջերմ, հաղթական ու բարի լուսանկարների հերոսները


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Տպավորիչ ու գեղեցիկ լուսանկարներով տարին սկսելը հետաքրքիր է: Այս անգամ Reuters-ի մեր գործընկերների հետ ընտրել ենք ֆոտոպատմության հերոսներին ու առաջարկում ենք ծանոթանալ նրանց հետ:

Սկսենք հենց ձմեռային մարզաձեւերից: Այս օրերին ընթանում են պատանեկան Օլիմպիական խաղերը: Հսկա ոլորավայրէջք ձեւում ԱՄՆ-ի ներկայացուցիչը պայքարում է մեդալների համար:

Լուսանկարը` Reuters


Այդ նույն ընթացքում Սաուդյան Արաբիայի շոգ անապատներում ավելի արագ լինելու համար մրցում են ավտոարշավորդները: Իսկ լուսանկարիչները ստանում են նման հետաքրքիր կադր:

Լուսանկարը` Reuters


Ֆուտբոլն անսահման սեր է: Ահա թե գնդակի սովորական կասեցումն ինչպիսի լուսանկար է դարձել: Իսկ այն արվել է Անգլիայի առաջնության «Էվերթոն»-«Բրայթոն» հանդիպման ժամանակ:

Լուսանկարը` Reuters


Հանուն այդ մեծ ֆուտբոլային սիրո Դավիդ Լուիսն էլ պատրաստ է գլուխկոնծի տալ:

Լուսանկարը` Reuters


Շարունակենք ֆուտբոլային թեման: Մադրիդի «Ռեալը» հերթական անգամ նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը, որն այս տարի կայացավ Սաուդյան Արաբիայում: Զինեդին Զիդանն իր թիմի հետ 9 անգամ մասնակցել է տարբեր եզրափակիչների եւ 9 անգամ էլ դարձել է հաղթող:

Լուսանկարը` Reuters


Մեր հաջորդ նկարը նույնպես թիմային հաղթանակի մասին է, բայց այս անգամ թենիսում: Սերբիայի տղամարդկանց հավաքականը Սիդնեյում նվաճեց ATP-ի գավաթը:

Լուսանկարը` Reuters


Եւ եկեք մեր ֆոտոպատմությունն ավարտենք այս բարի նկարով, որտեղ տեղ են գտել պարտությունն ու հաղթանակը: Իսկ հաջողությունն ավելի քաղցր է, երբ այն կիսում ես ընկերոջդ հետ:

Լուսանկարը` Reuters

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին