Հոկտեմբեր ամիսը հարուստ էր սպորտային մի շարք կարեւոր իրադարձություններով: Այս անգամ Reuters-ի հետ ընտրել ենք հենց հոկտեմբերին արված հետաքրքիր լուսանկարները:
Սկսենք մարմնամարզությունից: 22-ամյա Սիմոնե Բայլսն Աշխարհի առաջնությունում պարզապես գերազանցեց ինքն իրեն՝ նվաճելով բոլոր հնարավոր ոսկե մեդալները:
Լուսանկարը` Reuters
Հարզատ Բազելում ելույթ ունենալը միանշանակ օգնում է Ռոժեր Ֆեդերերին: Այս անգամ եւս նա կարողացավ դառնալ հաղթող եւ ուրախությունը կիսեց թենիսիստներին գնդակ մատակարարող երեխաների հետ: Ի դեպ, Ֆեդերերը եւս ռեկորդ սահմանեց: Բազելի մրցաշարում նա հաղթանակ տարավ 10-րդ անգամ, նման ցուցանիշ դեռ ոչ մի թենիսիստ չի գրանցել:
Լուսանկարը` Reuters
Տեղափոխվենք Ճապոնիա, որտեղ ռեգբիի Աշխարհի գավաթի բորնզե մեդալի համար պայքարում էին Նոր Զելանդիայի եւ Ուելսի հավաքականները: Ինչպես տեսնում եք, այստեղ կարեւորն ամեն գնով մրցակցին կանգնեցնելն է, որպեսզի վերջինս չհասնի հաջողության:
Լուսանկարը` Reuters
Բոլորովին այլ է պայքարն աթլետիկայում: Փոխանցումավազքում, գրեթե, նույն ժամանակը գրանցած մրցակիցների վազքից ահա այսպիսի հետաքրքիր կադր է ստացվել:
Լուսանկարը` Reuters
Նկարն ամենեւին էլ հակակառավարական ցույցերի ժամանակ չէ արվել: Գերմանիայի գավաթի «Հերտա»-«Դրեզդեն» խաղին ժամանած երկրպագուներն են, որոնք ահա այսպիսի ակցիայի հեղինակ էին դարձել:
Լուսանկարը` Reuters
Այս մարդիկ եւս ֆուտբոլասերներ են, սակայն պարզապես եկել են վայելելու խաղը: Մինչ «Մանչեսթեր Սիթի»-«Սաութհեմփթոն» հանդիպման մեկնարկը տեղացող առատ անձրեւն ու ցուրն այդպես էլ չեն խանգարել նրանց:
Լուսանկարը` Reuters
Խոսել երկրպագուներից ու չանդրադառնալ Իրանի կանանց, չենք կարող: Հենց հոկտեմբերին նրանք 40 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ իրավունք ստացան գնալ ստադիոն ու ներկա լինել իրենց հավաքականի ելույթին:
Լուսանկարը` Reuters
Մեր ֆոտոպատմությունն ավարտենք անձրեւոտ, բայց ուրախ լուսանկարով: Հաղթանակն ու հաջողությունը մոռացնել են տալիս անհարմար եղանակային պայմաններում անցկացրած հանդիպումը: Դրա համար էլ այս մարզիկներն այսպես են տոնում այն:
Լուսանկարը` Reuters
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: