Սպորտային միջոցառումների ժամանակ միշտ էլ զավեշտալի ու հետաքրքիր դեպքեր են տեղի ունենում:
Այս անգամ Reuters-ի մեր գործընկերների հետ ընտրել ենք հանդիպումներ, որոնց անմիջական «մասնակիցը» դարձել են կենդանիները: Պարզվում է, որ նրանք էլ են շատ սիրում սպորտը եւ առիթը բաց չեն թողնում «ներկա լինել» սիրելի թիմի կամ էլ մարզիկի ելույթին:
«Թայգերս»-«Ռեալ Սոլթ Լեյք» հանդիպման ժամանակ այդ կատուն ոչ միայն հայտնվել էր դաշտում, այլ նաեւ պայքարում էր գնդակն իր մոտ պահելու համար:
Լուսանկարը` Reuters
Լիբերտադորեսի գավաթի հանդիպումներից մեկի ժամանակ էլ երեւի այս թռչունին դուր չէր եկել «Արսենալ Սարանդիի» դարպասապահ Քրիստիան Կամպեստրինին, ինչի համար էլ նա «հարձակվել» էր վերջինիս վրա:
Լուսանկարը` Reuters
Մինչ բոլորը զբաղված են Անգլիայի ու Շոտլանդիայի ռեքբիի հավաքականների հանդիպման մեկնարկին հետեւելով, դաշտում քայլող աղվեսը փորձում է գտնել դեպի ելք տանող ճանապարհը:
Լուսանկարը` Reuters
Ֆուտբոլի նկատմամբ կատուների ունեցած սերը շատ առանձնահատուկ է: Անգլիայում նրանք միշտ կարողանում են դաշտ դուրս գալ, ինչպես այս մեկը: Մրցավարը ստիպված է եղել դադարեցնել Գավաթի խաղարկության հանդիպումը, քանի որ կենդանին վազում էր ֆուտբոլիստներին հավասար:
Լուսանկարը` Reuters
Վիկտոր Տրոիցկին հետեւում է թռչունին, որը հայտնվել էր Ավստրալիայի բաց առաջնության հանդիպման ժամանակ: Թռչունը վայրէջք էր կատարել Մելբուրն պարկի գլխավոր կորտում, ուրախություն պատճառել ներկաներին՝ մի քանի վայրկյան անց այն կրկին տրամադրելով թենիսիստներին:
Լուսանկարը` Reuters
Ի տարբերություն Տրոիցկիի, դարպասապահ Գիոմ Ֆեվրը ոչ թե հիանում է, այլ կզաքիսին հորդորում է, որ վերջինս արագ լքի դաշտն ու իրենց թույլ տա շարունակել հանդիպումը:
Լուսանկարը` Reuters
Մայրիկն ու նրա ձագուկները: Գոլֆի միջազգային մրցաշարի եզրափակչում մարզիկները մի պահ կանգնեցրել են ելույթները, որպեսզի ճեմելու դուրս եկած այս ընտանքն անարգել հեռանա:
Լուսանկարը` Reuters
Ահա այսպիսի զվարճալի դեպքեր են լինում սպորտում, ինչի շնորհիվ այն դառնում է էլ ավելի տարբերվող ու գեղեցիկ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: